ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հասարակության մեծ մասը չի կարող համերաշխ լինել, որ ԱԱԾ-ն ՀՀ շահերից չբխող հայտարարություն է տարածում․ Վարդևանյան

Հասարակության մեծ մասը չի կարող համերաշխ լինել, որ ԱԱԾ-ն ՀՀ շահերից չբխող հայտարարություն է տարածում․ Վարդևանյան

ՀՀ հասարակության ստվար զանգվածը, ծանրակշիռ հատվածը չի կարող համերաշխ լինել, որ ԱԱԾ-ն հայտարություն է տարածում, որը ՀՀ շահերից չի բխում։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամովոր Արամ Վարդևանյանը։

«Մեր հանրության առջև ծառացած են լուրջ խնդիրներ, մարտահրավերներ։ Կարծում եմ ժամանակն է նման հարցեր քննարկելու առաջնահերթությունը ֆիքսելու»,- ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

  • Կիսվել: