երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը. Փաշինյան

Հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը. Փաշինյան

Հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուշադիր հետևում եմ մեր հարգարժան թամադաների մտքի ընթացքին: Իրենք շատ կենացներ են խմում, օրինակ երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի համար: Բայց մենք խմում ենք զինվորների կենացը, որը ճիշտ է, որը լավ է:

Բայց երբեք ոչ մեկ չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից թե վճարողը հարկ վճարել է թե չի վճարել: Մի անգամ ասել եմ, որ հարկեր վճարող մարդը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսն է:

Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Առանց հարկ վճարողի չի կարող լինել բանակ, չի կարող լինել զինվոր, զինվորի սնունդ, զինվորի կոշիկ, զինվորի ներքնազգեստ, նույնիսկ ազգային հերոս մեդալը, որը պետությունը շնորհում է այդ թվում զինվորականներին, կամ նույնիսկ զինվորականի պագոնի աստղը ստեղծվում է միայն ու միայն հարկ վճարող քաղաքացու վճարած հարկի հաշվին

Առնվազն ճիշտ կլինի, որ մեր բոլոր հարսանիքներին և խնջույքներին հարկ վճարող քաղաքացու կենացը խմել»,-ասել է նա:

  • Կիսվել: