հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս. Դավթյանը՝ «Սերժ Սարգսյանի մնացորդ» լինելու մասին

Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս. Դավթյանը՝ «Սերժ Սարգսյանի մնացորդ» լինելու մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ինքն իրեն համարու՞մ է Սերժ Սարգսյանի մնացորդ, որի մասին բարձրաձայնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ ինքը երբեք կոռեկտության պակասի նշույլ անգամ չի թողել լրագրողների հետ շփումներում:

՛՛Եթե դու ինձ այդ հարցը տալիս ես, կարծում եմ՝ պետք է հենվես իմ նախկին վարքագծի վրա: Երբեւէ իմ կողմից անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք: Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս՛՛,-ասաց նա:

Պատասխանելով հիշեցմանը, որ դեռեւս 2016-ին իր՝ գլխավոր դատախազ ընտրվելու ժամանակ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը պաշտոնի բարձրացում է ստացել, որովհետեւ կոնկրետ Հարնսաքարի գործով մաքրել է Ռուբեն Հայրապետյանին, «Արմենիա» ընկերության տնօրենի առեւանգման գործով է իրեն մաքրել, Արթուր Դավթյանն ասաց. «Հիմա ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, ես կատարել եմ իմ պաշտոնական պարտականությունները եւ վերջ»:

  • Կիսվել: