շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարցը պետք է լուծվի պետության աջակցությամբ. Քոչարյանը` հայ գերիների վերադարձի մասին

Հարցը պետք է լուծվի պետության աջակցությամբ. Քոչարյանը` հայ գերիների վերադարձի մասին

Պետությունն ունի գործիքներ, որպեսզի Ադրբեջանում պահվող գերիների հարցն օր առաջ լուծում ստանա։ լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությանը։

«Կարծում եմ, որ այդպես կլինի։ Գերիների հարցը շատ զգայուն է, և ես կարծում եմ, որ բանակցությունների ընթացքը պետք է հանգեցնի նրան, որ օր առաջ նրանք վերադառնան իրենց ընտանիքներին։ Գերիների հարցն այսպես թե այնպես լուծվում է բոլոր եղանակներով` տեսանելի և անտեսանելի։ Պետությունը նաև այլ գործիքներ ունի, որպեսզի որևէ գերիի խնդիր չլինի։ Անհետ կորածների հարցը ժամանակի ընթացքում լուծվում է, կամ մնում են անհետ կորածներ, իսկ գերիների դեպքում այդպես չէ, մենք գիտենք նրանց գոյության մասին։ Սա նշանակում է, որ նրանք պաշտպանված են, ուղղակի պետք է նրանց անմարդկային պայմաններում գտնվելու հարցը օր առաջ լուծում ստանա մեր պետության և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ»,– ասաց Քոչարյանը։

Նա շեշտեց, որ այս պահին խոսում է հաստատված գերիների մասին։

  • Կիսվել: