երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հարցվածների 86%-ը կարծում է, որ նախքան ստորագրվելն իրենք պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. Գելափ

Հարցվածների 86%-ը կարծում է, որ նախքան ստորագրվելն իրենք պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. Գելափ

Հայաստանի քաղաքացիների մոտ 86%-ը կարծում է, որ նախքան ստորագրվելը՝ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին։ 

«Արդյո՞ք քաղաքացիները պետք է ծանոթ լինեն և իրենց համաձայնությունը հայտնեն Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի կետերին՝ նախքան դրա ստորագրումը» Գելափի հարցին 73%-ը պատասխանել է «միանշանակ այո», իսկ 13.1%-ը՝ «ավելի շուտ այո»։

Հարցին դեմ է արտահայտվել 5.3%-ը՝ «ավելի շուտ ոչ» և 6.5 տոկոսը՝ «միանշանակ ոչ»: Հարցման մասնակիցների 2,1%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցումն անցկացվել է 1101 հարցվածների շրջանում՝ ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում։

  • Կիսվել: