Հարցվածների 47.7 %-ը բացասական է գնահատում Փաշինյանի գործեալոճը. GALLUP
Հարցվածների 57.2 տոկոսը չի կարծում, որ մեր իշխանություները ունակ կլինեն Հայաստանի համար դրական տիրույթում պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, լրագրողնեևրի հետ հանդիպմանը հայտարարեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցոլոգիական հարցման արդյունքները։
«ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ և Արցախի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ» հարցին քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանը.
Միանշանակ ոչ - 40.3 %
Ավելի շուտ ոչ - 16.9 %:
Հարցվածները գնահատել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելաոճը։
Լիովին դրական -13.8 %
Ավելի շուտ դրական -25 %
Ավելի շուտ բացասական -13.6 %
Ընդհանրապես բացասական 34.1 %



