երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հարցվածների 37%-ը կարծում է՝ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ճանապարհն արտահերթ ընտրություններն են

Հարցվածների 37%-ը կարծում է՝ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ճանապարհն արտահերթ ընտրություններն են

«Ըստ Ձեզ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը» Գելափի հարցմանը քաղաքացիների 36.4%-ը պատասխանել է, որ արտահերթ ընտրությունները։

29.8%-ը նշել է, որ միակ ճանապարհը Փաշինյանի հրաժարականն է։

10.1% -ը նշել է, որ Փաշինյանի հեռացման արդյունավետ ճանապարհը փողոցային ճնշումն է, իսկ 5%-ը՝ իմպիչմենտը։

16.9%-ը հարցին ի պատասխան՝ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա։  

  • Կիսվել: