երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հարցված քաղաքացիների մոտ 36 տոկոսը կարծում է, որ ընտրությունները կեղծիքներով են ընթանալու

Հարցված քաղաքացիների մոտ 36 տոկոսը կարծում է, որ ընտրությունները կեղծիքներով են ընթանալու

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը  մայիսի 19-21-ը հարցումներ է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում։ Հարցումներն անցկացվել են հեռախոսով։

Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:

 Քաղաքացիներին հարցրել են՝  ի՞նչ եք կարծում՝  2026թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդա՞ր, թե՞ կլինեն կեղծիքներով։

28.1 տոկոսը պատասխանել է միանշանակ արդար, 21.4 տոկոսը՝ ավելի շուտ արդար, 19.1 տոկոսը՝ ավելի շուտ կեղծիքներով, 17 տոկոսը՝ միանշանակ կեղծիքներով, 12.3 տոկոսը դժվարացել է պատասխանել։

  • Կիսվել: