չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը՝ այն պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է․ Ռուբինյան

Հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը՝ այն պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է․ Ռուբինյան

Հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը, Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է և խեղաթյուրված է ներկայացվել և՛ մամուլում, և՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում։ 

«1987 թվականի դրությամբ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսը կազմել են ադրբեջանցիները, և ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում, երբ խոսվել է փախստականների վերադարձի մասին, խոսվել է այն փախստականների մասին, որոնք մինչև 90-ականների պատերազմն ապրել են այնտեղ, որտեղ ապրել են։ Վարչապետն ասել է՝ եթե համաձայներ փախստականների՝ Շուշի վերադարձին, որ բնակչությունը 90 տոկոս ադրբեջանական դառնար, այդ պայմաններում արդյո՞ք Շուշին շարունակելու էր մնալ հայկական։ Երբ հռետորական հարց էր ուղղում՝ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին այդ կարգավիճակի բերումով արդյո՞ք իր համաձայնելու դեպքում հայկակա՞ն էր լինելու, ես կարծում եմ, որ ոչ»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք փախստականների վերադարձի դեպքում հայկական վերահսկողության ներքո չէին լինելու, Ռուբինյանը պատասխանեց հարցով․

«1992 թվականի սկզբին Շուշին արդյո՞ք հայկական վերահսկողության ներքո էր։ Ոչ, Շուշին ազատագրվեց 1992-ից հետո։ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին 1992-ի սկզբին հայկական վերահսկողության ներքո չէր, չնայած այն փաստին, որ այն և՛ նախկին ԼՂԻՄ-ի կազմում էր, և՛ Արցախի»,-ասաց նա։

  • Կիսվել: