շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հարցն ունի բազմաթիվ շերտեր՝ արտաքին քաղաքականից մինչև սոցիալ-հոգեբանական․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին

Հարցն ունի բազմաթիվ շերտեր՝ արտաքին քաղաքականից մինչև սոցիալ-հոգեբանական․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին

44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա պահանջ է՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

«Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով: Այս առումով պիտի ընդգծեմ ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, այնպես էլ պատերազմի զոհերի և գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելու կարևորությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներ ասելով չպետք է նկատի ունենալ միայն ռազմական ասպեկտը:

«Հարցն ունի բազմաթիվ շերտեր՝ արտաքին քաղաքականից մինչև սոցիալ-հոգեբանական»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: