կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում չի իրականացվում․ Արարատ Միրզոյան

Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում չի իրականացվում․ Արարատ Միրզոյան

Որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, թե մենք քաղաքական հետապնդումներ ենք իրականացնում։ Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե դեռ ամիսներ առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, իր նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։

«Հրայր Թովմասյանի կամ որեւէ այլ անձի երբեւէ կատարած առերեւույթ կամ մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ երբեւէ նախկինում ունեցած պաշտոնի հետ: »,-ասաց նա և հավելեց, որ այսօր էլ դեռ ՍԴ-ում առկա ճգնաժամը հանգուցալուծում չի ստացել:

«Կապրենք, կտեսնենք, հազար ուղղություն կա աշխատանքային: ՍԴ-ի այս թնջուկի հարթումը բազմաթիվ ուղղություններից միայն մեկն է:»,- նշեց ԱԺ նախագահը։

 

 

  • Կիսվել: