հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
«Հարաբերությունները գերազանց են». Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

«Հարաբերությունները գերազանց են». Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ 

ԱԺ–ից հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։ 

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։ 

Զրուցակիցները կարևորել են ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը։ 

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: