երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը տեղյակ է կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշման մասին. աղբյուր

ՀԱՊԿ-ը տեղյակ է կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշման մասին. աղբյուր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշումից, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ աղբյուրը։

՛՛Դա նորություն չէ, մենք տեղյակ ենք՛՛, - ասել է աղբյուրը: ՛՛Բայց Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն՛՛։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյան հայտնել է, որ Հայաստանը ձեռնպահ կմնա 2024 թվականին ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: