ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացնելու հարց չի դնում իր առջև. Մասադիկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին հեռացնելու հարց չի դնում իր առջև՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ շեշտելով, որ Հայաստանը շարունակում է պահպանել հավաքական անվտանգության երաշխիքները։
Իսկ անդամավճարը չվճարելու և պարտքի կուտակման պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից զրկելու որոշումը թելադրված էր ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ՝ բացատրել է Մասադիկովը: Նա հավելել է՝ ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը:
Մասադիկովը միևնույն ժամանակ շեշտել է՝ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում շարունակելո՞ւ է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Պարտքի մարումից հետո Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին կարող է վերականգնվել՝ հայտարարել է պաշտոնյան: Երևանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։
Բաժիններ



