ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները. Փաշինյան

ՀԱՊԿ-ը չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները. Փաշինյան

Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում դժվարություններ կան։

՛՛Անցյալ տարի մենք չկարողացանք կոնսենսուսի հասնել ՀԱՊԿ-ի հետ։ Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը և արտահայտել մեր դժգոհությունը Կազմակերպությանը։ Մենք անկեղծ և թափանցիկ ենք, և դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում՛՛.-ասել է վարչապետը:

  • Կիսվել: