չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը․ Ադրբեջանի նախագահ

ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը․ Ադրբեջանի նախագահ

«Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Մենք այս կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ չենք, Հայաստանն անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ փաստորեն, ուզելով այդ կազմակերպության անդամ երկրներին իրար դեմ հանել։ Կազմակերպության մյուս անդամները չեն ենթարկվել սադրանքին։ Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի դրության մեջ են դնում, որ այսօր էլ Հայաստանում չեն կարողանում մոռանալ դա։ Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: