կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում

ՀԱՊԿ ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում

ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն, փոխանցում Է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մարտի 1-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը», - գրել է Ռևենկոն թվիթերում։

Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: