ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի Երեւանում

ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի Երեւանում

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում  մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի  նիստին:

Ինչպես  InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022 թվականի գարնանը՝ Հայաստանում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: