հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Մենք բավականաչափ ուժ ունենք, որպեսզի մեզ չմասնատեն». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Մենք բավականաչափ ուժ ունենք, որպեսզի մեզ չմասնատեն». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ–ն, լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
 
«Իհարկե, մեր ուժեր կբավականացնեն, որպեսզի մեզ չմասնատեն։ Կարևորը դա է»,- ընդգծել է Տասմագամբետովը։
Նրա խոսքով` ՀԱՊԿ երկրների համախմբվածության խնդիրն իրականում շատ լուրջ է։
 
«Աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, և ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում կան բազմաթիվ ճգնաժամային պահեր։ Դա և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խնդիրն է, և՛ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև սահմանային հարցերը»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
 
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Մինսկում ՝ մասնակցելու կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

  • Կիսվել: