հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀԱՊԿ-ն իր պատասխանատվությունը չի համարում Լաչինի միջանցքի խնդիրը․ Զաս

ՀԱՊԿ-ն իր պատասխանատվությունը չի համարում Լաչինի միջանցքի խնդիրը․ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է Լաչինի միջանցքի բլոկադայի խնդիրը և դրա վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը։

Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հարցի լուծումը, որը միջազգային մակարդակով բարձրացնում է Երևանը, գտնվում է նրա պատասխանատվության գոտուց դուրս։

Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։  

«Նման դիմումներ (Հայաստանի կողմից) չեն եղել, մենք ելնում ենք նրանից, որ դա դուրս է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց», - ասել է Զասը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: