կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ. Զախարովա

ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ. Զախարովա

Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի հետ համաձայնագրերից, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի կազմից։

Զախարովայի խոսքով՝ նախ այդ հարցը պետք է տալ հայկական կողմին:

"Սա ինքնիշխան երկիր է՝ իր պլաններով, ռազմավարությամբ և իր ժողովրդի առջև պատասխանատվությամբ:

Երկրորդ՝ մենք կոնկրետ տեղեկություն չունենք այդ մասին։ Մենք այն չենք ստացել, չենք տեսել, չենք կարդացել։

Երրորդ՝ մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ։ Կան մի շարք օրինակներ: Բնականաբար, չի կարելի շահարկել տվյալները, ինչը, ցավոք, մենք հաճախ ենք կարդում Հայաստանի ԶԼՄ-ներում, տեղեկատվական ռեսուրսներում, երբ համադրվում են բաներ, որոնք չպետք է համադրվեն՝ ՀԱՊԿ արդյունավետության գնահատականը և իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որն ունի բոլորովին այլ իրավական բնույթ և կարգավորման բոլորովին այլ ձևեր և այլն, և այլն...

Ցավոք, հասարակական գիտակցությունը շահարկելու համար օգտագործվել, խառնվել են այդ թեմաները։ Ում է ձեռնտու այս ամենը: Ես կարծում եմ, որ առաջին հերթին դա Հայաստանի օգտին չէ, բայց հարցն ավելի լավ է այնտեղ հասցեագրել", - ասել Է Մարիա Զախարովան:

  • Կիսվել: