կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Ղազախստանից դուրս կբերվեն մեկ շաբաթվա ընթացքում․ Զաս

ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Ղազախստանից դուրս կբերվեն մեկ շաբաթվա ընթացքում․ Զաս

ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ամբողջ անձնակազմը դուրս կբերվեն Ղազախստանի տարածքից և կտեղափոխվեն իրենց մշտական ​​տեղակայման վայրեր»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հաղորդում է ТАСС-ը։

Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաքգլուխների», գուցե և տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր»։

Խաղաղապահների գործոնը, կազմակերպության գլխավոր քարտուղարի կարծիքով, «նպաստել է այս իրավիճակի շրջադարձին ու կայունացմանը»։

«Մեր խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպության իրավական փաստաթղթերին, իրավական դաշտին, ուստի նրանց գործողությունների օրինականությունը, նաև Ղազախստանի նախագահի դիմումի օրինականությունը կասկածից վեր են»,- շեշտել է ՀԱՊԿ քարտուղարը։

  • Կիսվել: