երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանք այսօր չկա. Գալուզին

ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանք այսօր չկա. Գալուզին

Խորապես համոզված ենք, որ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցությունը բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից, ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Դիվանագետի կարծիքով՝ ՛՛ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանքներ այսօր չկան՛՛:

՛՛Հայաստանի ղեկավարությունը, կարծես թե, կցանկանար օգտվել պահից այն պայմաններում, երբ Արեւմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ առաջարկելով համագործակցության տարբեր ձեւեր եւ ձեւաչափեր։ Սակայն չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արեւմուտքի լիակատար մուտքը տվյալների ազգային բազաներին, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվությանը, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլեւ կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը՛՛-նշել է դիվանագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: