ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ-ին որևէ ձևաչափով դիմելու անհրաժեշտություն չկա. Նաղդալյան

ՀԱՊԿ-ին որևէ ձևաչափով դիմելու անհրաժեշտություն չկա. Նաղդալյան

Ընդհանրապես, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված Թուրքիայի դիրքորոշմանն արդեն արձագանքել ենք, Թուրքիան չի կարող որևէ դեր, պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նշեց նաև, որ առաջին գործողությունը, որ Թուրքիան պիտի իրականացնի, դա Ցեղասպանության հետևանքների վերացումն է: 

Նաղդալյանն անդրադարձավ նաև ռուսական շուկայում հայկական ծիրանի վաճառքի հետ կապված խնդիրներին: Նա ասաց, որ ՀՀ-ում համապատասխան կառույցներն աշխատում են այդ ուղղությամբ: 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ Նաղդալյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է  ՀԱՊԿ-ի իր գործընկերներին. ՛՛Մենք նրանց տեղեկացրեցինք իրադրությունը,  ինչն էլ մեր առաջնային նպատակն է՛՛:

՛՛ՀԱՊԿ-ին որևէ ձևաչափով դիմելու անհրաժեշտություն չկա՛՛,-վստահեցրեց նա:

ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում է այս փուլում Հայաստանի մտահոգությունները։

՛՛Այնտեղ միանշանակորեռն նշված էր, որ լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Գիտեմ, որ տարբեր մեկնաբանություններ են եղել ՀԱՊԿ-ին աջակցության համար դիմելու առումով, ի պատասխան ես ասում եմ, որ մենք լիավոին վերահսկում են իրադրությունը սահմանային գծում, այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով, այդ թվում փոխօգնության խնդրանքով դիմելու կարիքը դեռևս չկա՛՛,-նշեց Նաղդալյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու միջազգային գործընկերները չեն արձագանքում Թուրքիայի հայտարարություններին՝ նա ասաց, որ նախարարը շուրջօրյա կապի մեջ է իր գործընկերների հետ, դիվանագիտական ներկայացուցիչները բավականին ակտիվ աշխատանք են տանում՝ մեր գործընկերներին օպերատիվ տեղեկատվությունը տրամադրելու համար, և ունենք նրանց արձագանքները:

Հարցին, թե՝ քանի որ հայկական կողմից խոցված՝ հակառակորդի ԱԹՍ-ն իսրայելական արտադրության էր, ինչպիսին են լինելու հարաբերությունները Իսրայելի հետ, Նաղդալյանը պատասխանեց. ՛՛Իսրայելի հետ հարաբերությունների հարցը մենք դիտարկում ենք Ադրբեջանին զենքի վաճառքի շրջանակներում: Այս հարցի առնչութամբ մենք շատ հետևողական ենք, բարձրաձայնում ենք այն նաև միջազգային հարթակներում, քանի որ զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է՛՛:

  • Կիսվել: