երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը լրջորեն չի խաթարի կազմակերպության աշխատանքը․ Գրիզլով

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը լրջորեն չի խաթարի կազմակերպության աշխատանքը․ Գրիզլով

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը լրջորեն չի խաթարի կազմակերպության աշխատանքը, բայց կնշանակի դրա դիրքերի թուլացում Հարավային Կովկասում։ Այս մասին ասել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։

«Կազմակերպությունում ստեղծված են գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և հանգուցալուծումներ գտնել ամենատարբեր հարցերի շուրջ, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանք դժվար լուծելի են թվում։ 

Գլխավոր հարցն այն է, թե այս պայմաններում ինչպես կկառուցվի Հայաստանի քաղաքականությունը։

Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են տարածաշրջանի երկրներին ներքաշել աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ։ Արդյոք դա Հայաստանին անվտանգություն կբերի` հռետորական հարց է»,-ասել է նա։

  • Կիսվել: