ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար․ Գալուզին
Մոսկվան հույս ունի, որ Երեւանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն է ընձեռում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:
«Մենք հույս ունենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,-ասել է Գալուզինը:
Հիշեցնենք՝ Երևանն ավելի վաղ հայտնել է՝ Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ-ների խորհրդի նիստին։