հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ ՀԱԽ նիստում որոշումների 17 նախագիծ է քննարկվել, 15-ի հարցում կոնսենսուս կա. Փաշինյան

ՀԱՊԿ ՀԱԽ նիստում որոշումների 17 նախագիծ է քննարկվել, 15-ի հարցում կոնսենսուս կա. Փաշինյան

ՀԱՊԿ ՀԱԽ նիստում որոշումների 17 նախագիծ է քննարկվել, 15-ի հարցում կոնսենսուս կա։ Այս մասին նեղ կազմով հանդիպման արդյունքներով հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ երկու նախագիծ ուղարկվել է լրամշակման։

ՀՀ վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ նիստի մասնակիցները ՀԱՊԿ պաշտոնաթող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո շքանշանով պարգեւատրելու որոշում են կայացրել։

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր կազմակերպությունում նախագահությունը հանձնում է Բելառուսին։

 

 

  • Կիսվել: