երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունները

ՀԱՊԿ երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները Մինսկում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Բացահայտվել են ռազմական և միգրացիոն ոլորտներում, ինչպես նաև տեղեկատվական տարածությունում համագործակցության ուղղությունները: Ընդգծվել է տարբեր մակարդակի ՀԱՊԿ-ի զորավարժությունների քանակն ավելացնելու, ՛՛Ապօրինի՛՛, ՛՛Ալիք՛՛ և ՛՛Պրոքսի՛՛ գործողություններն արդյունավետ իրականացնելու կարևորությունը՛՛:

Բացի այդ՝ ՌԴ ԱԽ-ից հայտնել են, որ ՀԱՊԿ-ի երկրների ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարին, կազմակերպության հակաահաբեկչական ներուժի ամրապնդմանը։ 

Նշվում է նաև, որ խնդիրներ են դրվել՝ արգելափակելու քաղաքացիների հավաքագրման և ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար տարբեր վայրեր մեկնելու ուղիները։

՛՛Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիների անմիջական հարևանությամբ ահաբեկչության սպառնալիքների աճը՝ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրի իրականացման հետ կապված որոշումներ են ընդունվե՛՛,-հավելել են ՌԴ ԱԽ-ում:

  • Կիսվել: