շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ… այս կառույցները հորինված, ոչինչ չտվող կառույցներ են. Արամ Սարգսյան

ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ… այս կառույցները հորինված, ոչինչ չտվող կառույցներ են. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձությունների մասին, անդրադարձել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին: Վարչապետը վերջերս խորհրդարանում նշել էր, թե հույս ունի, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիրքորոշումը կպաշտպանի՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, այսինքն պետք է սկզբունքային կոնսենսուս արձանագրվի: Արամ Սարգսյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք կանխատեսելի են նոյեմբերի 23-ի հավաքի արդյունքները և ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից:

«Իրենց պետք է՝ ոչ թե ՀԱՊԿ-ը զորքեր մտցնի և կռվի Ադրբեջանի դեմ, այլ ՀԱՊԿ-ը ամրագրի քաղաքական փաստը, ասի որ Հայաստանի տարածքների օկուպացիա է տեղի ունեցել: Այստեղ ՀԱՊԿ-ը փակուղու մեջ է հայտնվում, որովհետև եթե ընդունի, որ օկուպացիա է տեղի ունեցել, հաջորդ քայլը պետք է լինի իր ստորագրած փաստաթղթով օկուպանտներին դուրս մղելը Հայաստանի տարածքից: Հետևաբար ՀԱՊԿ-ը նման բան չի ընդունելու, հետևաբար ևս մեկ անգամ ակնհայտ է դառնալու, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ…այս կառույցները հորինված, ոչինչ չտվող կառույցներ են: Ռուսաստանը ինքն է այսօր ՀԱՊԿ-ի գոյությունը կասկածի տակ դնում: Ռուսաստանի կառույցները փլվում են»,-ասել է Արամ Սարգսյանը:

  • Կիսվել: