ՀԱՊԿ առաջարկները ՀՀ-ին են փոխանցվել անցյալ տարի. Անատոլի Սիդորով
Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջարկները Հայաստանին են ներկայացվել անցյալ տարի, և քննարկումները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն ու քարտուղարությունն աշխատել են Հայաստանում, որից հետո կազմվել են համապատասխան զեկույցներ, պատրաստվել փաստաթղթերի նախագծեր։
«Մի շարք տարբեր պատճառներով քննարկումը դեռ շարունակվում է»,- ընդգծել է Սիդորովը։