կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը Երևանում հավանություն կտա մի շարք փաստաթղթերի. Նեչաև

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը Երևանում հավանություն կտա մի շարք փաստաթղթերի. Նեչաև

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, պաշտպանության նախարարների խորհրդի նիստին և անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը:

Նա նշել է, որ նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության և հակաահաբեկչական ոլորտում համագործակցության շուրջ կազմակերպության գործունեության վերաբերյալ՝ ուղղված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը և հետագա զարգացմանը:

Համատեղ նիստի ձևաչափում նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին:

 

  • Կիսվել: