ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Մինսկում՝ հունիսի 19-20-ը

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Մինսկում՝ հունիսի 19-20-ը

Հունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին ԲելՏԱ-ի թղթակցին հայտնել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

՛՛Օրակարգում ընդգրկված են պետական ​​և միջազգային ու տարածաշրջանային իրավիճակի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա՛՛,-հայտնել են ԱԳՆ-ից:

Բացի այդ՝ նշել են նաև, որ մանրամասն կդիտարկվի ՀԱՊԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության համագործակցության թեման։

 

  • Կիսվել: