չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հանրությանը հետաքրքրում է, թե նմանատիպ գործերն ունե՞ն քննության և քննության ավարտի որևէ ժամկետ․ Սերգեյ Բագրատյանը՝ Աննա Վարդապետյանին

Հանրությանը հետաքրքրում է, թե նմանատիպ գործերն ունե՞ն քննության և քննության ավարտի որևէ ժամկետ․ Սերգեյ Բագրատյանը՝ Աննա Վարդապետյանին

«Հանրությանը հետաքրքրում է, թե նմանատիպ գործերն ունե՞ն քննության և քննության ավարտի որևէ ժամկետ, թե չէ բազմաթիվ գործեր կան, որոնց ընթացքին մենք  հետևում ենք, այդպես էլ չենք հասկանում՝  ի վերջո այս գործն ավարտվելու՞ է, թե՞ ոչ։ Ուզում եմ հասկանալ՝ կա՞ ռիսկ,որ այս գործը նույնպես կարող է այդ գործերի շարքում լինել  և  հանրության դժգոհությունը ուղղել իշխանության  հասցեին, կա՞ ժամկետ, որ կարող ենք ասել  օրինակ այս գործը 2 տարի քննելուց հետո իր տրամաբանական ավարտին կհասնի, թե՞ կարող է անժամկետ քննություն ընթանալ»,- ԱԺ-ում այսօր  «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի Սեյրան Օհանյանի  նկատմամբ   քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագրի քննարկմանը ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նման հարց ուղղեց Աննա Վարդապետյանին։

Ինչպես ԱԺ-ում նշեց Գլխավոր դատախազը, Սեյրան Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինն ու վատնման եղանակով հափշտակել դրանք։

«Հանրային քրեական հետապնդում հարուցելու պահից հաշված՝ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, ըստ հանցագործության ծանրության աստիճանի, ունի արդեն հստակ ժամկետներ։ Երբ անձն ունի դատավարական կարգավիճակ, այդ ժամկետները սկսում են հոսել և  նախաքննությունն այս առումով, ի տարբերություն, նախորդ Քրեական օրենսգրքի  սահմանափակված է և քննությունը պլանավորելիս ԱԺ-ում միջնորդագիր ներկայացնելը ձևակերպվել է այն տրամաբանությամբ, որ քննությունը մաքսիմալ մոտենա իր ավարտին և մենք կարողանանք նախաքննությունը հնարավոր սեղմ ժամկետում ավարտել և ուղարկել դատարան»,- ասաց Վարդապետյանը և հավելեց․ «Ես էլ եմ ապրում ՀՀ-ում և ես  էլ եմ տեսնում, թե ձգձվող դատավարությունները ինչ տեսակ դեմոտիվացնող ու  բացասական էֆեկտ են ունենում»։

  • Կիսվել: