երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հանրային շահը չի կարող ստորադասվել մի բուտկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին․ վարչապետ

Հանրային շահը չի կարող ստորադասվել մի բուտկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին․ վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այսպիսով նախագծի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ այդ թվում՝ ինքնակամ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ կիսակառույց շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:

Պարզաբանելով նախագիծը  և նկատեց, որ ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տղում շինարարական փոս է ստփեղծվում, կամ հիմքեր են գցում և այդպես մնում տարիներով, տասնամյակներով և նույնիսկ բոլորս սովորում ենք։ «Դա կարծես թե դիտվում է նորմալ երևույթ, բայց ոչ մեկ չի արձանագրում, որ դա անհարագալից վերաբերմունք է հանրության համար, անհարմարություն է ստեղծում, խաթարում է միջավայրը։ Հիմա մենք ա ասում ենք շինթույլտվության ժամկետը ավարտվեց, դրանից սկսած այլ կարգվորումներ և գույքային հարկերն վճարվեն և շինթույլտվությունները երկորրդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ անել։ Քաղաքաշինության ոլորտում կարգ ու կանոն հաստատելը շատ կարևեր է»,–ասաց նա և նշեց, որ չի բացառում, որ հետագայում ավելի խիստ մեթոդներ կիրառեն։

Նա օրինակ բերեց, որ եթե մեկը գիշերը որոշի մի ժանգոտ բուտկա դնել Հանրապետության հրապարակում, պետք է դատական երկար պրոցեսներով անցնեն, պետական մարմինները գրեն,, պատասխանեն, որ  այդ բուտկան ապամոնտաժվի։  Նա հիշեցրեց, որ արտահերթ խորհրդանարակկան ընտրությունների գիշերը Աջափնյակում բուտկաներ հայտնվեցին և կարևորեց, որ  կամք դրսևորեցին, որ դրանք ապամոնտաժեն։

«Հանրային շահը չի կարող ստորադասվել մի բուտկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին»,–ասաց նա և նշեց, որ եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ապա պետք է իրականացնեն և քաղաքական կամք դրսևորեն։

«Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորւմները ոչ թե օրինականությունը, այյլ ապօրինությունը պաշտպանելու համար են»,–ասաց նա։

  • Կիսվել: