կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հանրային հեռուստաընկերությունը  պատրաստ է ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին. հայտարարություն

Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին. հայտարարություն

Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը:  
 
Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։
 
՛՛Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: