ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ

«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։

Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ  Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

 Ըստ InfoPort.am-ի տվյալների՝ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը՝ «Ազգային առաջընթացը» չի պատրաստվում կոալիցիոն համաձայնության մտնել որևէ ուժի հետ։

Նա քաղաքապետի պաշտոնին կառաջադրի իր թեկնածուին՝ Հայկ Մարությանին և ըստ քվեարկության արդյունքների կորոշվի Երևանի հաջորդ քաղաքապետը։

  • Կիսվել: