ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրաքվեն հեղափոխությանը չհավատացածների համար մեղքերը քավելու հնարավորություն է․ Բաբաջանյան

Հանրաքվեն հեղափոխությանը չհավատացածների համար մեղքերը քավելու հնարավորություն է․ Բաբաջանյան

Սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն մեղքերը քավելու հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակին չեն հավատացել հեղափոխությանը, դրա անարյուն ընթացքին: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Առաջիկա հանրաքվեն բոլոր չհավատացողների համար պարտքերը մարելու, մեղքերը քավելու հնարավորություն է: Ես օգտվելու եմ այդ հնարավորությունից: Եվ առաջարկում եմ, որ բոլոր նրանք, որոնք չհավատացին 2 տարի առաջ, օգտվեն այս բացառիկ հնարավորությունից»,-ասաց Բաբաջանյանը:

Նա նշեց` ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն չափազանց կարևոր հանգրվան է  մեր պետության ու հասարակության համար:

«Շատերը սահմանադրական հանրաքվեով որոշել են պայքարել անցյալի դեմ: Ես սակայն առաջարկում եմ առաջիկա հանրաքվեն դարձնել ապագային համար մղվող պայքարի կարևոր փուլ, կարևոր հանգրվան: «Այո»-ն թող դառնա մեր բոլորի թերացումներն ու ձախողումները նախկիններով պայմանավորելու վերջին կետն ու վերջին պատճառաբանությունը»,-ասաց պատգամավորն ու նշեց` առաջիկայում երկրում կարևոր միջոցառում է նախատեսված, և այդ միջոցառմանը մասնակցությամբ երկիրը թևակոխելու է պայքարի մի նոր հանգրվան, որը երաշխավորելու է այդ բոլոր պայքարների անարյուն ընթացքը:

  • Կիսվել: