չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հանրաքվեի մասին վիճահարույց օրինագիծը չի ստացվում քվեարկել․ ԱԺ-ում ընդմիջում է

Հանրաքվեի մասին վիճահարույց օրինագիծը չի ստացվում քվեարկել․ ԱԺ-ում ընդմիջում է

Ազգային ժողովում Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունը չստացվեց․»Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում պահանջեց։

Մինչ նախագծի քվեարկությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքանը հայտարարեց, որ նախագիծը հակասահմանադրական է ու խնդրահարույց և իրենք չեն մասնակցում քվեարկությանը, որպեսզի ձայների քանակ չապահովվի։

Նա հորդորեց ընդդիմադիր ԲՀԿ-ին պարզապես չմասնակցել քվեարկությանը, սակայն Նաիրա Զոհրաբյանը հայտարարց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպեով ընդմիջում է վերցնում։

Հիշեցնենքէ Հանրաքվեի մասին օրենքը սահմանադրական օրենք է և քվեարկության համար պահանջում է պատգամաորների ¼-ի քվեարկությունը։

Այս օրենքի նախագծով մեծամասնությունը խորհրդարանին հնարավորություն է տալիս չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին ԱԺ-ի որոշումը։

  • Կիսվել: