շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հունիսի 15-ին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի երդման արարողությունը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Ձեր գիտելիքներն օգտագործեք իսկապես արդարադատություն իրականացնելու համար: Միշտ հիշեք, որ ձեր որոշումները պետք է կայացվեն հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

  • Կիսվել: