ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրապետության 46 հասցեի վերաբերյալ քանդման թույլտվությունը քաղաքապետարանը չի տվել

Հանրապետության 46 հասցեի վերաբերյալ քանդման թույլտվությունը քաղաքապետարանը չի տվել

Հանրապետության 46 հասցեի վերաբերյալ քանդման թույլտվությունը քաղաքապետարանը չի տվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանն էլ նշեց. «Եկեք արձանագրենք, որ քանդման թույլտվություն չկա, եւ եթե կառուցապատողը քանդման աշխատանքներ սկսի, խնդրում եմ՝ մեր նոր պարեկային ծխառայությունն ուշադիր լինի եւ թույլ չտա առանց թույլտվության քանդման աշխատանքներ կատարվեն»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ շարունակեց. «Նաեւ մեր ծառայություններն ուշադիր կլինեն»:

  • Կիսվել: