Հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել․ Ապրես Մարգարյան
Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել
«Մենք հորդորում ենք՝ վերանայել իրենց որոշումը։ Կես ժամը բավարար է, որպեսզի համապատասխան մարմինները վերանայեն իրենց որոշումը և թույլ տան իրականացնել մեր երթը դեպի Հանրապետության հրապարակ»,- նշել է նա։


