հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր երկրում ենթադրում է խիստ զգուշավոր վերաբերմունք. ՇՄ նախարար

Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր երկրում ենթադրում է խիստ զգուշավոր վերաբերմունք. ՇՄ նախարար

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում) բաժինը կազմել է 2.8%։ Հարկային տարվա խոշոր հարկատուների առաջին տասնյակում 2-ը ներկայացնում են այս ոլորտը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՇՄ նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր երկրում մրցունակ տնտեսություն ունենալու, ներդրումային ոլորտի խթանման, սոցիալական խնդիրների լուծման և տարածաշրջանի զարգացման վրա շարունակում է մնալ կարևոր և ենթադրում է խիստ զգուշավոր վերաբերմունք։

 Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ինովատիվ ծրագրերը պետք է բխեն Կառավարության կողմից իրականացվող քաղաքացիակենտրոն և պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականությունից ու չստեղծեն բնապահպանական և առողջապահական այնպիսի իրավիճակներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան թե՛ մեր ժողովրդի, թե՛ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա»,- գրել է նախարարն ու հրապարակել  Սյունիքի մարզում գտնվող Արծվանիկի պոչամբարի լուսանկարը։

Image may contain: tree, sky, mountain, grass, outdoor, nature and water

 

  • Կիսվել: