հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանկարծ՝ Տաթև-Աղվանի իրավիճակում չհայտնվենք. ծավալուն շինարարություն է սկսվելու. Փաշինյան

Հանկարծ՝ Տաթև-Աղվանի իրավիճակում չհայտնվենք. ծավալուն շինարարություն է սկսվելու. Փաշինյան

Մեկնարկել է Կառավարության նիստը: Նիստի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին:

Նիստի ընթացքում Փաշինյանը հայտնեց, որ Բջնիի հետ կապված շատ կարևոր նորություն կա.

«Ըստ էության մենք հիմա Բջնի-Հրազդան ճանապարհը նորոգում ենք, որն էլի կարծում եմ տասնյակ տարիներով չնորոգված ճանապարհ է, դրանով զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում էականորեն կակտիվանա: Պայմանավորվել ենք, որ հաջորդի տարի ամառվա համար դիտարկենք Չարենցավանից Աղվերան տանող ճանապարհը, որը հիմա չենք կարող ասել, որ շատ վատ վիճակում է, բայց ակնհայտորեն մյուս տարի կլինի ավելի վատ վիճակում, եթե այն չնորոգենք»:

«Նորոգվում է Էջմիածին-Արմավիր 26․8 կմ-անոց հատվածը, Գորիս-Քարաշեն-Տեղ 16 կմ հատվածը, Հանրապետական նշանակության  Գյումրի Վահրամաբերդ՝ 10 կմ հատվածը,  Քաջարան-Մեղրի 4․3 կմ հատվածը,  Արմավիրի և Արագածոտնի մարզերի միջև  Շահումյան-Աշտարակ հատվածը,  Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան՝ 28 կմ հատվածը, Սանահին-Շատին-Գետափ  14 կմ, Արտենի-Արագածավան՝ 13․5, Ոսկետափ-Վանաշեն-Վեդի  4․6 կմ հատվածը, Ծովագյուղ-Սեմյոնովկա՝ 7․7 կմ »,- կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով նորոգվող ճանապարհներին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին ուշադրություն դարձնել հատկապես Էջմիածին- Արմավիր ճանապարհին, քանի որ այնտեղ խնդիրներ են ի հայտ եկել և ճանապարհը ամբողջությամբ վերակառուցման կարիք ունի։

«Երևանից մինչև Իջևան ամբողջ  ճանապարհը լավ վիճակում է, բայց Դիլիջանում մի հատված կա, որ վատ վիճակում է։ Երևի պետք է  աշխատանքի  ալգորիթմը փոխել։ Հսկայական հատվածները նորոգում ենք, 2-3 կմ  մեծ փոսերով հատված մնում է, դա այդքան էլ ճիշտ չէ»,- ընդգծեց վարչապետը։

Նա ուշադրություն հրավիրեց նաև թունելների խնդրին․ «Ես խնդիր եմ դրել, որ  Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ վիճակում գտնվեն , ընդհանուր տեսքը և վիճակը շատ կարևոր է»։

 

  • Կիսվել: