երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն Լիոնում վանդալիզմ իրականացողներին. ՀՀ ԱԳՆ

Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն Լիոնում վանդալիզմ իրականացողներին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ:

՛՛Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։

ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում:

Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը:

Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: