ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության». այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, որը պաշտոնապես ավարտել է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում։

«Երեկ պաշտոնապես ավարտվեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի իմ առաքելությունը։ Դա մեծ փորձ էր պատմական պահին: Ես երախտապարտ եմ Ադրբեջանում ձեռք բերած բազմաթիվ ընկերներին և մաղթում եմ իմ իրավահաջորդ Անն Բոյոնին ամենայն բարիք: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության: Երբեք մի՛ հանձնվեք»,- գրել է Գրոսը:

  • Կիսվել: