ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտ-Երևան (ուղիղ)

Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտ-Երևան (ուղիղ)

Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի են ունենում համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը ևս ներկա է հանրահավաքին, ավելի վաղ Արցախը հայտարարել է աղետի գոտի ու հորդորել է հանրությանը ոտքի կանգնել, քանի որ Արցախը օրհասական վիճակում է:

Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարության աղոթքով:

Ուղիղ եթերը՝ այստեղ:

 

  • Կիսվել: