կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Համայնքներում չեմ տեսել որևէ փողոց, որը երևա, որ սպասարկվում է, այս խնդիրը պետք է լուծվի. Փաշինյան

Համայնքներում չեմ տեսել որևէ փողոց, որը երևա, որ սպասարկվում է, այս խնդիրը պետք է լուծվի. Փաշինյան

Մենք փողոց ենք կառուցում համայնքում, բա հարց չե՞նք տալիս, թե այս փողոցը ոնց են սպասարկելու, համայնքներում չեմ տեսել որևէ փողոց, որը երևա, որ սպասարկվում է, այս խնդիրը պետք է լուծվի: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ծրագրերը, որ անում ենք բնակավայրերը ցեխից ազատելու համար և մեզ համար տարբերոթյուն չկա, այդ ցեխի շերտի տակ թարմ արած ասֆալտ է, թե ոչ, և այսօր այդ ցեխի շերտը գոյանում է:

Փողոցը պետք է լինի մաքուր՝ անկախ նրանից՝ քաղաքում է, թե գյուղում: Մենք հիմա միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում և դա նաև շարունակելու ենք, սակայն մյուս կողմից էլ անձրև է գալիս, քամին է ինչ-որ բան բերում, և դա պետք է մաքրել: Եթե չանենք, ապա վեց ամիս հետո, մեկ տարի հետո այդ լավ արված ասֆալտի վրա 10 սմ ցեխ է առաջանալու»,- ասաց վարչապետը և նշեց, որ համայնքում ընդամենը մեկ փողոց է ասֆալտապատված, միևնույն է, այն պետք է լինի կատարյալ մաքուր:

Վարչապետն ասաց, որ այսօրվա պրոբլեմի արմատները տեսնում է 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ:

«Երբ մեզ համար նորմալ է եղել, երբ գյուղ տեղ է, ինչ կարևոր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան, կամ երեխաները: Հարցեր կան, որ զարմանում եմ, ինչ դժվար է լուծվում»,- ասաց նա: Նա անդրադարձավ նաև շրջանցիկ ճանապարհի նշանների խնդրին, որ ևս մեկ անգամ նկատել է վերջին այցերից մեկում:

«Ընկերությունը միլիոններ է աշխատում, բայց ցուցանակը երևի մի 62 տեղից ճմռթված, 62 թվից որքան շինարարություն կա այդ ժապավենով են արել, ճանապարհային նշաններ՝ տրակտորի տակ ընկած: Ճանապարները փակել են բետոնի կտորներով, որոնք երևի մնացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից: Ես կասկածներ ունեմ, որ ընկերությունները չունեն նույնիսկ այդ շրջանցիկ ճանապարհի նշանները, այլ իրար փոխանցում են»,-նկատեց նա և նշեց, որ դա հարգանք է անցնողի հանդեպ:

«Սա կուլտուրա է, գուցե միլիոններ չեն աշխատում, վնասով, բայց մարդը, որ անցնում է, մտածելու է՝ լավ, այս ճանապարհը ո՞նց է կառուցվելու. դա երկրի անցնողների նկատմամբ վերաբերմունք է»,- ասաց նա:

  • Կիսվել: