շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք, կխայտառակվեք. իմքայլական պատգամավոր

Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք, կխայտառակվեք. իմքայլական պատգամավոր

Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք՝ կխայտառակվեք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավր Նազելի Բաղդասարյանը:

՛՛Նախկին ռեժիմը խուճապի մեջ է, համայնքներում իր արբանյակներով ակտիվացել է։ Գիտեք ինչու՞, որովհետեւ կառավարող քաղաքական ուժն անկախ կուսակցական պատկանելիությունից բոլոր համայնքապետերին թողեց, որ պաշտոնավարեն։ Քաղաքական հետապնդումների ու ապօրինի հեռացումների ձեռագիրը մերը չէր։ Ու հիմա ռեւանշիստների խմբակը վարչապետի հրաժարականն է պահանջում, որ վերարտադրվի։ Այստեղ մի բայց…

Յուրաքանչյուր համայնքի ղեկավար՝ որպես քաղաքացի, ունի մեկ ձայն եւ մեկ քվե։ Բարի եղե՛ք ձեզ իրացնել ձեր մեկ հատիկ քվեով։ Համայնքի անունից հրաժարական մի պահանջեք՝ կխայտառակվեք։
Փոսի ու փոս փորողի առակը՝ վկա։ Համայնքը ոտքի կկանգնի ու նույն հեռացման պրոցեսը կսկսի ձեր դեմ։ Հետո չասեք, որ չէի զգուշացրել՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: