Վերջինիս տվյալներով, ներկայումս հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքներում հիվանդատեղերն ամբողջությամբ զբաղված են: Ինչ վերաբերում է երեխաների հիվանդության ծանրությանը, Չխաիձեի խոսքով, երկու տարեկանից ցածր ցանկացած վարակված երեխա մեծ ռիսկի է ենթարկվում:

«Նորածնի տարիքը արդեն ռիսկի գործոն է համարվում», – ասել է նա:

Նա պարզաբանել է, որ Delta շտամի դեպքում հիվանդների մոտ հաճախ դիտարկվում է թոքերի վնասում: Այնուամենայնիվ, նորածինների համար սիմպտոմատիկ բուժումը և մեխանիկական օդափոխությունն անարդյունավետ են, որոնք օգնում են մեծահասակների բուժման դեպքում մեծամասնությանը:

«Ամեն ինչ կախված է օրգանիզմի դիմադրողականությունից: Նորածինների մոտ դիմադրողականությունը շատ ցածր է, իմունային համակարգը նվազագույնին մոտ է, այնպես որ նորածինների օրգանիզմի պաշտպանությունը ցածր է», – հայտարարել է Չխաիձեն:

Ուրբաթ օրը Վրաստանում առաջին անգամ գրանցվել էր կորոնավիրուսով հիվանդ ​​նորածնի մահ: Հինգ օրվա ընթացքում նրան տեղափոխել էին Ի. Ցիցիշվիլիի անվան Թբիլիսիի մանկական հիվանդանոց: Բժիշկները երկու շաբաթից ավելի պայքարում էին նորածնի կյանքի համար:

Այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող եւս երկու նորածիններ մնում են Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում: Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է դելտա շտամը: Նա հիվանդանոց է բերվել Աբխազիայից: