երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նպաստել ՀՀ-ի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը շնորհավորել է Լիխտենշտայնի վարչապետին

Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նպաստել ՀՀ-ի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը շնորհավորել է Լիխտենշտայնի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի  իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապե­տության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նպաստել Հայաստանի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

  • Կիսվել: